Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մարմնի խնամք

Ո՞ր դեզոդորանտն է «ճիշտ» օգտագործման համար

Ո՞ր դեզոդորանտն է «ճիշտ» օգտագործման համար

Մարդու վրայից եկող տհաճ հոտը մեր օրերում վերջինիս կենցաղի և նիստ ու կացի մասին է խոսում։ Ուստի, յուրաքանչյուր ոք իրեն լիարժեք զգալու և ամառային տապին քրտնելու բնական երևույթից չխուսափելու համար պետք է իր տրամադրության տակ ունենա «ճիշտ» դեզոդորանտ։ Իսկ թե ինչպես ընտրել«ճիշտ» դեզոդորանտ, մեզկպատմի «Մեդիո» ուկրաինական բժշկական կենտրոնի բժիշկ-մաշկաբան, տիկին Գալինա Դզյուբան։


Վերջին սերնդի դեզոդորանտների մեծ մասը բավական արդյունավետ են, սակայն դրանցից և ոչ մեկը, հակառակ արտադրողների պնդումների, 24 ժամյա արդյունավետություն չի կարող ապահովել։


Մի քանի խոսք անատոմիայի մասին


Ողջ օրվա ընթացքում, թե՛ ցերեկային և թե՛ գիշերային ժամերին, մարդու մաշկի վերին շերտերն առատ խոնավություն են արտադրում։ Մոտ 2 միլիոնի հասնող մանր քրտնագեղձեր գիշերուզօր քրտնաջան «աշխատում են»` փորձելով պաշտպանել օրգանիզմը գերտաքացումից։
Էկրինային քրտնագեղձերը, որոնք տեղակայված են ողջ օրգանիզմով մեկ` արձագանքում են մարմնի կամ շրջակա միջավայրի ջերմաստիճանի ցանկացած տատանումներին։ Ապոկրինային քրտնագեղձերը, որոնք, այսպես կոչված, հոտային գեղձերն են, անհամեմատ ավելի քիչ են և տեղակայված են մարմնի էրոգեն հատվածներում։ Զգայական լարվածության ալիքի ներքո այս գեղձերն սկսում են «աշխատել»` արտադրելով որոշակի նյութեր, որոնք էլ ամբողջացնում են յուրաքանչյուր մարդու «հոտը»։


Բնական հոտ


Եվրոպացի ֆեմինիստները պաշտպանում են յուրաքանչյուր կնոջ իրավունքները` պնդելով, որ պետք չէ «ձեռք տալ» բնությանը, այսինքն` կինը պետք է բուրի իր իսկ բնական բույրով, ինչպես նաև պահպանի իր բնական մազածածկույթը։ Ֆեմինիստները հավաստիացնում են, որ գեղեցիկ է այն, ինչ բնական է, նույնիսկ ՝ գայթակղիչ և գրգռող։ Ըստ վերջիններիս կարծիքի` կանոնավոր կերպով ցնցուղ ընդունելու պարագայում ապոկրինային գեղձերի արտադրությունը վատ հոտ չի ունենա։ Մինչդեռ, եթե այդ արտադրությունը երկար ժամանակ մնում է մաշկի վրա, և գործի են անցնում մանրէները` իրավիճակն այլ պատկեր է ստանում։ Արտադրվող իզովալերիանաթթուն խիստ արտահայտված և սուր հոտ ունի, որը շատ հեռու է դուրեկան լինելուց։ Այդ հոտը կանխելու համար անցյալ դարերում կանայք հատուկ բուրումնավետ հեղուկներ և փոշիներ էին օգտագործում։ Զավեշտական կարող է թվալ, սակայն առաջին «դեզոդորանտը «, ոչ ավել ոչ պակաս, սոդան է եղել, որը չեզոքացրել է մանրէների կենսագործունեության զարգացմանը նպաստող թթվային միջավայրը։


Այնուհետև, սոդային փոխարինելու եկան ալյումինիումի աղերով հագեցած քսուքները, որոնք փակում էին քրտնագեղձերը, ինչպես նաև ֆորմիդոնը (մրջնաթթվի լուծույթ) կամ կաղնու արմատների թանձրաքամուկը, որով կանայք մշակում էին ոտնաթաթերն ու ձեռքի ափերը։ Սկզբունքորեն այդ լուծույթները հենց առաջին հակապերսպիրանտներն են եղել։


Ո՞ր դեզոդորանտն է «ճիշտ» օգտագործման համար«Վերջին սերնդի ներկայացուցիչները»


«Քրտնքահոտի» դեմ իրապես արդյունավետ կերպով պայքարող միջոցները բոլորովին վերջերս են հայտնաբերվել։


Վերջիններիս բաղադրության մեջ մտնող ամենահայտնի բակտերիոստատիկ միջոցները տրիկլոզանն ու ֆարնեզոլն են։


Տրիկլոզանը հզոր ազդեցության միջոց է, ուստի, շատերն այն կարծիքին են, որ այն ավելի շատ վնասակար է, քան օգտակար, քանի որ ճնշում է մաշկի բնական միկրոֆլորան։ Ֆարնեզոլը, որն ստացվում է սանդալի, վարդենու և այլ բույսերի յուղերից, հայտնի է որպես միկրոօրգանիզմները խնայող, բայց և այնպես, բավականին թույլ ազդեցության միջոց։ Ամենատարածված անտիսեպտիկ միջոցը բուրումնավետ դեզոդորանտների, ցողացրվող բուրումնավետ հեղուկների և «ստիքների» բաղադրության մեջ մտնող սպիրտն է։ Սպիրտն իսպառ վերացնում է մանրէները, սակայն ժամանակավորապես. Այն միևնույն ժամանակ, մաշկը չորացնող վնասակար հատկություն ունի։


Հակապերսպիրանտ միջոցների հիմնական բաղկացուցիչները ալյումինի և ցինկի աղերն են, որոնք 40-ից 50 տոկոսով նպաստում են քրտնագեղձերի արտադրության ճնշմանը և, արդյունքում, դանդաղեցնում քրտնարտադրությունը։ Սակայն ամենաարդյունավետն են համարվում այն միջոցները, որոնք միաժամանակ կրճատում են քրտնարտադրությունը և ոչնչացնում մանրէները։ Նման դեզոդորանտների բաղադրության մեջ կան մաշկը փափկեցնող և հանգստացնող այնպիսի հավելումներ, ինչպիսիք են, օրինակ, հալվեի լուծամզվածքը, ալլանտոյինը, խիտոզանը և այլն։


Ցողացրման կանոնները


Յուրաքանչյուր դեզոդորանտ պետք է ցողացրել մաքուր և չոր մաշկին. դա է դեզոդորանտի արդյունավետության գրավականը։ Ժամանակակից դեզոդորանտներն, անշուշտ, շատ խնդիրներ են լուծում, սակայն միշտ պետք է հիշել, որ դրանք, այսպես թե այնպես, խախտում են քրտնագեղձերի բնականոն աշխատանքը։ Այդ իսկ պատճառով, անհրաժեշտ է դեզոդորանտը ցողացրել միայն մաշկի «խնդրահարույց» հատվածներին, այլ ոչ ողջ մարմնին ինչպես շատերս ենք անում։ Առանձնահատուկ զգոնություն պետք է ցուցաբերել տարվա շոգ եղանակին դեզոդորանտի օգտագործմանը։ Ոչ մի դեպքում չի կարելի դեզոդորանտ օգտագործել շոգեբաղնիք, սոլյարի կամ մարզասրահ հաճախելիս, այսինքն, բոլոր այն վայրերում, որտեղ դուք պետք է քրտնեք։ Նմանապես խորհուրդ չի տրվում դեզոդորանտ օգտագործել լողափում, քանի որ դրա բաղադրության մեջ մտնող եթերային յուղերը ֆոտոզգայուն են և արևի ազդեցության ներքո կարող են մաշկին պիգմենտային բծեր առաջացնել։ Դեզոդորանտներն արտադրվում են ցողացրիչի, քսուքի, «ստիքի» կամ գնդի տեսքով։


Դեզոդորանտի տեսքը ոչ մի տարբերություն չի ենթադրում վերջինիս արդունավետության առումով. պարզապես ամեն մարդ ձևի հարցում իր նախասիրությունն ունի։ Օրինակ, ցողացրիչը հնարավորություն է տալիս շատ արագ «մշակել» մաշկի մի մեծ հատված, գնդիկավոր դեզոդորանտը նուրբ էմուլսիային կազմություն ունի և հայտնի է որպես ոչ թանկ միջոց։ «Ստիքը» համարվում է դեզոդորանտներից ամենագործնականը. այն քիչ տեղ է զբաղեցնում և կարող է «ապրել» նույնիսկ կանացի ամենափոքրիկ պայուսակում։


Ո՞ր դեզոդորանտն է «ճիշտ» օգտագործման համարՆրբություններ՝ կապված դեզոդորանտի ընտրության հետ


Տհաճ հոտի կրճատում. ցավոք, բուրումնավետ դեզոդորանտներն այս նպատակի համար գործնականում գրեթե անօգուտ են, քանի որ վատ հոտի պատճառը ոչ թե քրտնելն է, այլ մանրէների առկայությունը։Խորհուրդ է տրվում ընտրել մանրէաստատիկ ազդեցության դեզոդորանտ և այն օգտագործել նվազագույնը մի քանի ամիս, ինչը հնարավորություն կտա կարգավորել մաշկի միկրոկենսաբանական դաշտը։ Յուրաքանչյուր մարդ պետք է գիտակցի, որ մաշկից եկող տհաճ հոտը կարող է լինել ցածր «մաշկային իմունիտետի» նախանշան։ Նման դեպքում խորհուրդ է տրվում դեզոդորանտի հետ մեկտեղ օգտագործել մաշկի միկրոֆլորան վերականգնող միջոցներ։ Հարկ է նշել նաև, որ մաշկի տհաճ հոտի առաջացմանը մեծապես նպաստում է նաև մեր սնունդը։ Ահա թե ինչու, նման խնդիր ունեցող մարդիկ պետք է անպայման դիմեն բժիշկ-սննդաբանի օգնությանը։


Խոնավություն. հագուստի վրայի քրտինքի հետքերն անհրապույր տեսք ունեն։ Եթե դուք նկատում եք, որ ձեր թևատակերը չափից դուրս շատ են քրտնում, ապա ընտրե՛ք հակապերսպիրանտ միջոցներ, քանի որ վերջիններս զգալիորեն կկրճատեն քրտնագեղձերի ակտիվությունը։ Անհրաժեշտ է նաև նշել, որ կոնտրաստային ցնցուղը ևս կարող է կանոնավորել քրտնարտադրությունը։ Նման դեպքում ցնցուղը պետք է ավարտել սառը ջրով։ Սակայն եթե ձեր ձեռքերն ու ոտքերը մշտապես խոնավ են, իսկ ամենաչնչին ֆիզիկական ծանրաբեռնվածությունից ձեր մաշկը պատվում է քրտինքով, ապա դուք պետք է լուրջ քայլեր ձեռնարկեք, որոնցից առաջնահերթը բժիշկ-էնդոկրինոլոգին դիմելն է։ Միայն մասնագետը կարող է ասել, թե ո՞րն է ձեր խնդրի առաջացման իրական պատճառը և առաջարկել վերջինիս դեմ պայքարի լավագույն ձևը։


Պարբերաբար սափրեք թևատակերի մազերը, քանի որ դրանք պահում են տհաճ հոտը և մանրէների բազմացման վայր են։ Եթե սափրելը Ձեզ տհաճ է, խորհուրդ է տրվում լազերային էպիլյացիան, որը հեշտությամբ և ընդմիշտ կազատի մազերից

Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 3-4. 2009 (15)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչպես խնամել ոտքերը. Սալուտեմ ամսագիր №3
Ինչպես խնամել ոտքերը. Սալուտեմ ամսագիր №3

Ոտքերն օգնում են տեղաշարժվել ամբողջ օրվա ընթացքում: Ամեն օր քայլքի ժամանակ ոտքերը, փաստորեն, իրենց վրա կրում են քաշը կրկնակի գերազանցող ծանրաբեռնվածություն: Այդ պատճառով շատ կարևոր է խնամել դրանք...

Սալուտեմ 3.2021
Լազերային էպիլյացիա. Սալուտեմ ամսագիր №2
Լազերային էպիլյացիա. Սալուտեմ ամսագիր №2

Բժիշկ-կոսմետոլոգի հմուտ ձեռքերում լազերը դարձել է մարմնի անցանկալի մազերի դեմ պայքարի նուրբ և հզոր գործիք։ Հեշտ է բացատրել, թե ինչու են շատերը նախապատվությունը տալիս լազերային էպիլյացիային, նմանատիպ...

Էսթետիկ բժշկություն Սալուտեմ 2.2021
Ինչպե՞ս ազատվել ոտքերի տհաճ հոտից
Ինչպե՞ս ազատվել ոտքերի տհաճ հոտից

Քրտնարտադրության և մանրէների աճի հետևանքով ոտքերից կարող է տհաճ հոտ գալ: Fithacker.ru-ն ներկայացրել է միջոցներ, որոնք կօգնեն ազատվել այս տհաճ խնդրից...

Անձնական խնամք
Ինչպես ազատվել կոշտուկներից
Ինչպես ազատվել կոշտուկներից

Արևելյան բժշկության համաձայն` նույն տեղում միշտ առաջացող կոշտացումներն ահազանգում են համապատասխան օրգանում խանգարումների մասին...

Անձնական խնամք
Ներաճած եղունգ. ի՞նչ անել. drtehmine.com
Ներաճած եղունգ. ի՞նչ անել. drtehmine.com

Ներաճած եղունգի խնդիրը բավականին տարածված արդի աշխարհում։ Հիմնականում այն առաջանում է ոտնաթաթի առաջին մատի վրա։ Ներաճման նախատրամադրող գործոն է ոտնաթաթի առաջին մատի շրջանի անատոմիական...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Միջոց` քրտինքի տհաճ հոտի դեմ
Միջոց` քրտինքի տհաճ հոտի դեմ

Թեև կարծիքներ կան, որ դեզոդորանտները կարող են վնասել առողջությանը, հնարավոր չէ չօգտագործել որևէ միջոց։ Ognov.ru-ն առաջարկում է բնական միջոց, որը կարող եք պատրաստել ինքներդ...

Բնական միջոցներով փափկեցրեք արմունկների և ծնկների մաշկը
Բնական միջոցներով փափկեցրեք արմունկների և ծնկների մաշկը

Ինչպես մարմնի մյուս բոլոր մասերը՝ արմունկներն ու ծնկները ևս ժամանակի ընթացքում մգանում են և չորանում, և դա տեղի է ունենում, քանի որ մաշկի տակ են կուտակվում մեռած բջիջները...

Ինչպես ազատվել ցելյուլիտից
Ինչպես ազատվել ցելյուլիտից

Կանանց մեծ մասին անհանգստացնում է ցելյուլիտի առաջացման հնարավորությունը:Պարզելու համար` սպառնու՞մ է ձեզ ցելյուլիտը, թե` ոչ, երկու մատների օգնությամբ բռնեք ազդրը և սեղմեք. եթե մաշկը ստանա նարնջի կեղևի տեսք, դա ցելյուլիտի նախանշան է...

Ինչպես ազատվել ոտքերի կոշտուկներից
Ինչպես ազատվել ոտքերի կոշտուկներից

Ոտքերի համար նախատեսված վաննաներ օճառով և սոդայով. պահանջվում է սոդա, օճառ և ջուր: Անհրաժեշտ է 3 թեյի գդալ սոդա և 1 ճաշի գդալ քերած օճառ: Այդ ամենը լուծում ենք 1 լիտր տաք ջրի մեջ: Եթե ոտքերի լոգանքի...

Գլիցերինի օգտակարությունը. 168.am
Գլիցերինի օգտակարությունը. 168.am

Գլիցերինը խոնավացնում է մաշկը, ունի մի շարք օգտակար հատկություններ: Fithacker.ru-ի փոխանցմամբ՝ այն դրական է ազդում մաշկի բոլոր տեսակների վրա...

Եղունգների սնկային խնդիրների բուժման ժողովրդական միջոցներ. ankakh.com
Եղունգների սնկային խնդիրների բուժման ժողովրդական միջոցներ. ankakh.com

Երկրագնդի բնակչության կեսը տառապում է սնկային այս կամ այն հիվանդությունից: Երբեմն այն կարող է սուր չարտահայտվել, սակայն բազում անհարմարություններ պատճառել, և մնում է հարմարվել դրան` առանց լուրջ քայլեր ձեռնարկելու...

Վարակաբանություն
Նիհարելու ընթացքում կուրծքը խնամելու համար նախատեսված միջոցներ. ankakh.com
Նիհարելու ընթացքում կուրծքը խնամելու համար նախատեսված միջոցներ. ankakh.com

Շատ կանանց ծանոթ է ավելորդ կիլոգրամներ ունենալու խնդիրը, որոնք առաջին հերթին կուտակվում են կոնքերում, որովայնի, իսկ այնուհետև կրծքի շրջանում: Սակայն նիհարելու ընթացքում ցանկացած կին մտահոգվում է կուրծքը գեղեցիկ պահելու...

Առողջ և գեղեցիկ
Ինչպես ազատվել մեջքին առաջացած բշտիկներից
Ինչպես ազատվել մեջքին առաջացած բշտիկներից

Մեջքին բշտիկների առաջացման պատճառը բակտերիաներն են: Fithacker.ru-ն ներկայացրել է դրանցից ազատվելու մի քանի եղանակ...

​Ի՞նչ անել արմունկների մուգ գույնի դեպքում. ankakh.com
​Ի՞նչ անել արմունկների մուգ գույնի դեպքում. ankakh.com

Միայն երեխաների ու դեռատի աղջիկների արմունկներն են լինում սպիտակ: Ժամանակի ընթացքում արմունկների մաշկն անխուսափելիորեն մգանում է, դառնում անհարթ, որոշ դեպքերում թեփոտում է ու նույնիսկ ցավում...

Ոտքերի ճաքերի դեմ ավանդական բաղադրատոմս. 168.am
Ոտքերի ճաքերի դեմ ավանդական բաղադրատոմս. 168.am

Ոտքերի հատվածում մաշկը հաճախ է չորանում և ճաքճքում։ Budetezdorovy.ru-ն գրում է, որ այս միջոցն օգնում է ազատվել չոր, կոշտացած մաշկից, ճաքերից ու կոշտուկներից...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ